22 փետրվար, 2016 17:55

Արտասահմանցի մասնագետները բացատրեցին՝ ինչպես խոշորանալ

Համայնքների որոշակի խոշորացման կարիք Հայաստանն ունի, բայց ավելի մեծ փոփոխությունների կարիք ունի, որոնց արդյունքում հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործում կմեծանա։ Փետրվարի 19-ին Երևանում Եվրոպայի խորհրդի ֆինանսական և տարածքային հարցերով փորձագետ Պավել Սվիանևիչը և Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության դասախոս Էնթընի Լևիտասը ներկայացրին համայնքների խոշորացման միջազգային փորձը: