16 հունիս, 2016 11:53

Մուշկապատ. կարճ պատմություն

«Ես սիրում եմ հողե ճանապարհները, գյուղի չասֆալտած ճանապարհները, որոնց մեջ անիվների նախշերը մնում են դաջված, երբ մի քիչ անձրևից հետո հողը փափկում է»: «Ես սիրում եմ հողե ճանապարհները, գյուղի չասֆալտած ճանապարհները, որոնց մեջ անիվների նախշերը մնում են դաջված, երբ մի քիչ անձրևից հետո հողը փափկում է»:

Ես սիրում եմ հողե ճանապարհները, գյուղի չասֆալտած ճանապարհները, որոնց մեջ անիվների նախշերը մնում են դաջված, երբ մի քիչ անձրևից հետո հողը փափկում է: Որովհետև հենց այդպիսի ճանապարհն էր ինձ ամառային արձակուրդի ժամանակ բերում պապիս տուն, որ Մուշկապատից մի քիչ այն կողմ է, ու որն այս վերջին անգամ մի քանի օր շրջանցում էի ու չէի համարձակվում մտնել…

Հողե ճանապարհների փոշին, եթե անձրև չէ, եկվորի մասին ազդակ է: Իսկ գյուղի պատերի տակ նստած մարդիկ անմիջապես իրար ասում են՝ «էս հո՞ւվ ա», ու բոլորի աչքերը սարերի գլխին հայտնված մեքենայի վրա է․ առօրյան միանգամից կորում է, որովհետև կյանքի մեջ հայտնվում է նոր բան՝ անծանոթ ավտոյի ու մարդկանց տեսքով: Ամեն ինչը հույս է, ամեն նոր բան ենթաենթաներում մի հույս է առաջացնում, որ մի բան հիմա կկատարվի, մի բան կիմացվի՝ դրսից մարդիկ են եկել գյուղ:

Մենք փնտրում ենք Աբրիկ Հայրապետյանի տունը:

- Աբոյի տուն ո՞նց գնանք։

- Դե, սենց մի ճանապարհա, գնացեք կգտնեք։

Գնում ենք: Աբոն չգիտի, որ հյուր ունի: Աբոն՝ Աբրիկ Հայրապետյանը, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ է: Որ ասում են «պատվո լեգիոնի ասպետ», միանգամից պատկերացնում եմ ձիգ, առողջ, ինքն իր գինն իմացող, կարմիր ժապավենը թեք կախած որևէ բարեկեցիկ դեմք, որի ճակատը համբուրել է կյանքը՝ բնականաբար ծառայությունների դիմաց..․

Երբ ասում ես «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, երբեք չգիտես՝ ինչ ես տեսնելու…

Աբոն դուրս է գալիս դարպասից, զարմացած նայում եկողներին ու ճանաչում իր մարտական ընկերոջը… Ուրախանում է: Ես էլի մտապատկերում խառնել էի ժամանակները, մոռացել էի, որ անցել է քսաներեք տարի, ու սև մորուքով, ուրախ, աշխույժ Աբոն՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աբրիկ Հայրապետյանը, հիմա վաթսունն անց է:

Սրտի վիրահատություն է տարել Աբոն: Էլ ոչ մի բանի չի խառնվում: Միայն շարունակում է ասել ճշմարտությունը, այն, որ ոչ ոք չի սիրում երբեք: Պապ է հիմա Աբոն: Սպիտակ, կապույտ աչքերով մի «տիկնիկ» ձեռքին փայփայելով պահում է ու հիացած նայում…

«Պապ է հիմա Աբոն: Սպիտակ, կապույտ աչքերով մի «տիկնիկ» ձեռքին փայփայելով պահում է ու հիացած նայում…»: «Պապ է հիմա Աբոն: Սպիտակ, կապույտ աչքերով մի «տիկնիկ» ձեռքին փայփայելով պահում է ու հիացած նայում…»:

Աբոն ամեն ինչից տեղյակ է: Եթե մտնեինք մի պատասխանատու պաշտոնյայի մոտ, չգիտեմ՝ կկարողանա՞ր այդքան սեղմ, ամեն ինչից տեղյակ ու հակիրճ շարել իրար կողքի ու ասել՝ ինչը չենք արել ու ինչ պիտի անենք:

- Տասնութ տարեկանն ու յոթանասուն տարեկանը իրար կողքի չպիտի կռվեն․ էդ լավ չի: Փորով սպա չի լինում․ բա դա շարային չի անցնո՞ւմ, ֆիզպատրաստություն չի անցնու՞մ: Սպային մսամթերք չե՞ն հանձնելու հո:

Աբոն անտարբեր չի կարողանում խոսել: Ինքը հաղթած զինվոր է: Չի համակերպվում:

- Հիսունվեց տարեկան էի՝ հետախուզության պետ, դրա համար թոշակի անցա: Քառասուն կիլոմետր պիտի շրջեի․ էդ տարիքում ո՞նց կարող եմ:

Աբոյի ամեն նախադասության մեջ կա «Ավո» անունը: Առիթ-անառիթ՝ կա: Մոնթեին Ղարաբաղում Ավո են ասում: Աբրիկն իր ջոկատում էր, Ավոն իր համար լեգենդ է: Մի բան որ պատմում է, ասում է՝ «Ավոյեն վխտանց»…

Ասում է՝ առաջին անգամ, որ կռվի օրերին բերեցի մեր տուն, կնոջս ասեցի վերևի հարկում անկողին սարքի: Կինս բացեց «նախշուն-սիպտակ» անկողինը, մեկ էլ զարմացած էկավ, թե. «Էն մինը հո՞ւվա, ցըխուտ սապոգներավ քինաց պառկից»: «Էդ մինը» Մոնթեն էր: Աբոն մի հին երանությամբ աչքերը կիսափակ է անում ու ասում. «Ասեցի սուս ըրա, Ավոն ա է, Ավոն»:

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աբոյին ասում եմ․ «Տենց էլ մինչև հիմա, արդեն որերորդ կռիվն է, էլի լեգենդը Մոնթե՞ն է»: Աբոն ուղղում է ինձ. «Չէ, էս ապրիլի կռվի լեգենդը տասնութ տարեկան զինվորն ա»:

Եթե Աբոյին տեսնեք, կհասկանաք, որ ինքը պաթոս չի կարող ունենալ: Եթե չեք տեսել, նայեք լուսանկարին․ այս չոր մարմնով, սրտի ստենդով մարդու մեջ զինվորականի միտքն է։ Կզգաք, որ «պաթոս» բառը ծիծաղելի է իր դեպքում: Ու Աբոն ասաց, որ երկրորդ կռվի լեգենդը տասնութ տարեկան զինվորն է եղել:

- Պատերազմը երկու բան ցույց տվեց,- ասում է Աբոն,- առաջին, որ հայերը դեռ կարողանում են կռվել, երկրորդ, որ բանակը էն չի, ինչ պիտի լիներ:

- Չի կարելի ասել «բանակի մարտունակությունը բարձր է»,- ասում է Աբոն: Բանակի մարտունակությունը պիտի միշտ անբավարար համարվի:

- Ելքը ո՞րն է։

- Բանակում նույնիսկ ավելը պիտի փոխվի՝ ավլելու ավելը… Երբ ես բանակում էի, վստահ էի, որ բանակն իդեալական է։ Երբ քաղաքացիական կյանքի անցա, տեսա, որ բանակում թերություններ կան, ու մտածեցի, որ բանակում եղած ժամանակ չեմ տեսել: Չի կարելի մի պաշտոնյայի երկար թողնել նույն տեղում՝ սկսում է չտեսնել:

Հետո նորից ժամանակով հետ է գնում, հիշում ռուսական омон-ի օրերը, երբ ծանոթ ադրբեջանցիներ

Մոնթեին Ղարաբաղում Ավո են ասում: Աբրիկն իր ջոկատում էր, Ավոն իր համար լեգենդ է: Մի բան որ պատմում է, ասում է՝ «Ավոյեն վխտանց»… Մոնթեին Ղարաբաղում Ավո են ասում: Աբրիկն իր ջոկատում էր, Ավոն իր համար լեգենդ է: Մի բան որ պատմում է, ասում է՝ «Ավոյեն վխտանց»…

ից մեկը լուր ուղարկեց, որ վաղը գալու են տղամարդկանց հավաքեն: Աբոն ու գյուղի տղամարդիկ փախան անտառ: Էրեխեքն էին սնունդ ու տեղեկություն բերում: «ОМОН-ը գնաց, ադրբեջանցիները գնացին, պատերազմը հաղթեցինք»,- ասում է Աբոն:

Ու այդ ընթացքում Աբոն սեղան սարքելու հրահանգներ է տալիս, նկարներ է բերում ու ոնց պտտվում է, էլի զրույցը իր Ավոյի մասին է: Լրիվ ուրիշ աշխարհից իրենց մոտ հայտնված, իր ամեն ինչով ուրիշ ու սիրելի Մոնթեի:

- Ես լավ վազորդ եմ էղել, սովետի ժամանակ տանում էին Բաքու՝ վազքի օլիմպիադա: Ավոն միշտ զարմանում էր, որ ճարպիկ եմ, ասում էր․ «Էշի պես կծխես, այծի պես սարեր կբարձրանաս, այդ ո՞նց ես անում»:

- Ինչի՞ ես ինձ էդպես ասում, քեզնից տասը տարով մեծ եմ։

- Էշը սիրուն կենդանի է, ես հորս էլ կըսեմ…

Քելբաջարի գրավման տեսանյութերում Աբոն ջահել, սև մորուքով, Ավոյի կողքին, բարձրախոսով ադրբեջաներեն դիմում է խաղաղ բնակիչներին, որ հանձնեն զենքերը, ու իրենց ոչ ոք ձեռք չի տա: Մի թուրք կին մոտենում ու ընկնում է Մոնթեի ոտքերը: Մոնթեն բարձրացնում է կնոջը ու խնդրում այդպիսի բան չանել:

Այսպիսի ժամանակներ, այսպիսի մարդիկ, այսպիսի բարքեր էլ են եղել:

Աբոն պատմում է՝ ինչպես է փոխանակել գերիներին:

Ասում է՝ մարդիկ իրենց ոսկեղենը բերում էին ինձ տան, որ հարազատներին շուտ փոխանակեմ: Ես չեմ վերցրել: Հանել եմ ցուցակը ու ասել՝ ըստ կարգի. առաջինը՝ զինծառայողներ, երկրորդը՝ բնակիչներ, երրորդը՝ թալանի գնացածներ: Դրա համար էլ չեմ վախենում խոսել, չեմ վախեցել խոսել՝ ես մաքուր եմ…

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աբրիկ Հայրապետյանը մեզ հետ Մուշկապատի բարիքներ է դնում, ու հիմա ես խմում եմ Առաջին աստիճանի մարտական խաչի ասպետ Աբրիկ Հայրապետյանի նվիրած ուրցով թեյը: Մեծամտացած խմում եմ Աբոյի նվիրած ուրցով թեյը:

Մուշկապատի սարերի մեջ Աբոյին լսելուց հետո Ղարաբաղն անառիկ է թվում…

Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: