«Միայնակ գայլը» կմնա կալանքի տակ

arayik khandoyan (2)Վերաքննիչ դատարանը օգոստոսի 25-ին մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ բողոքը։

Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում։

Արայիկ Խանդոյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, կրելու և փոխադրելու մեջ։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Խանդոյանը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 18-ին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններին։ Նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նրա թեկնածությունը։

Մեկնաբանել