Ինչու են ներդրումները շրջանցում Հայաստանը

Հոկտեմբերին Նյու Յորքում կայանալու է Հայաստանի տնտեսությանը նվիրված ներդրումային ֆորում, որին մասնակցելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Տնտեսագետ Սամսոն Ավետյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ ներդրումներ ներգրավելու համար նախևառաջ պետք է բարելավել երկրի բիզնես միջավայրը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում ներդրումներ անելու համար չկան բարենպաստ պայմաններ, իսկ տնտեսության պատասխանատուները տնտեսական զարգացման հստակ ռազմավարություն չունեն:

Մեկնաբանել