4 հունվար, 2017 20:23

Արամ Ա կաթողիկոսը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Կաթողիկոսության հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի, Սիրիայի նախագահը Արամ Ա-ին տեղեկացրել է Սիրիայի ներքին իրավիճակի, անվտանգության և քաղաքական խնդիրների և վերջին շրջանի զարգացումների մասին։

Արամ Ա-ն ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը և մաղթել, որ մոտ ապագայում ամբողջ Սիրիայում հաստատվի խաղաղություն։

Արամ Ա-ն Սուրբ ծննդյան օրը պատարագ է մատուցելու Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում, այցելելու է ազգապատկան հաստատություններ։