8 հունվար, 2017 15:22

Ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա. ԿԳՆ

3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին. այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա, Ֆեյսբուքի իր էջում գրել է Կրթության և գիտության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը: