8 հունվար, 2017 18:53

Զինադադարի ցանկացած խախտում միջազգային պարտավորության խախտում է. Վիգեն Սարգսյան

Հայկական կողմի քաղաքական մոտեցումն այն է, որ զինադադարի ցանկացած խախտում միջազգային պարտավորության խախտում է, ինչին պետք է ռազմական գնահատական տալ. այս մասին այսօր ՀՀ հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով տոնական օրերին սահմանում տիրող իրավիճակին, նախարարը, tert.am-ի փոխանցմամբ, ասել է, որ տոնական օրերին սահմանին հարաբերականորեն հանգիստ է եղել, սակայն դա չի նշանակում, որ հրադադարի խախտում չի եղել։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ հակառակորդը շարունակում է պարբերաբար կրակ արձակել, դա հիմնականում չթիրախավորված, ընդհանուր ֆոնային կրակ է:

Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին, Վիգեն Սարգսյանն ասել է.«Մեր զինված ուժերը թիրախային արձագանքում են միայն այն դեպքերում, երբ թիրախ խոցելու անհրաժեշտություն կա»: 

Այսօր Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկեց 2017թ. առաջին զորակոչը։