10 հունվար, 2017 12:33

Ազատամարդ․ Առանց ոտքերի տաքսիստը

Գյումրեցի առաջին խմբի հաշմանդամ Սերյոժա Թադևոսյանը ստիպված է առանց երկու ոտքի տաքսի վարել և վաստակել իր ապրուստը: Սոցիալական աշխատակիցները նրան զրկել են աղքատության նպաստից, քանի որ Սերյոժան հրաժարվում է իր տնից դուրս գրել Ռուսաստանում բնակվող իր զավակներին, ինչը նվազեցնում է նպաստ ստանալու անհրաժեշտ բալերը: Նրա համոզմամբ՝ աղքատներին ու կարիքավորներին օգնության համար նախատեսված համակարգը բյուրոկրատական է և չի պատրաստվում դառնալ նպատակային: