10 հունվար, 2017 14:38

Վոլդեմար․ պայմանականություններից ու պարտավորություններից անդին

Միգուցե հանդիպել եք Վոլդեմարին Երևանում զբոսնելիս կամ որևէ համերգի, ցուցահանդեսի բացման ժամանակ։ Նա իր կյանքի այն փուլում է, երբ պայմանականություններն ու պարտավորություններն այլևս չեն գերակայում, և կարելի է ազատ մտորել, տրվել շփմանը, տպավորություններին և հուշերին։