15 փետրվար, 2017 11:53

Ադրբեջանի քաղաքացու խնդրանքը մերժելու հիմքեր չունենք. Վիգեն Սարգսյան

Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայություն է այն հանգամանքի, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակում է մնալ պետական քաղաքականություն․ երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք, ստանալով նման խնդրանք Ադրբեջանի քաղաքացու կողմից, անմիջապես քննարկել ենք այն և եկել ենք եզրահանգման, որ այդ խնդրանքը մերժելու հիմքեր չունենք»,- Panorama-ի փոխանցմամբ՝ նշել է նախարարը:

Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը, փոխգործակցելով միջազգային կառույցների հետ, ամեն ինչ անելու է Ադրբեջանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու և նրա համար մշտական ապաստան գտնելու համար: