16 փետրվար, 2017 12:17

«Միայնակ գայլը» չի ակնկալում, որ դատարանը թույլ է տալու տեսակցել հարազատներին

Փետրվարի 22-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանին բանտում տեսակցությունների սահմանափակման հարցը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ ինքն ու իր պաշտպանյալը դատարանից մեծ ակնկալիքներ չունեն։

«Հասկանալով, որ Արայիկ Խանդոյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, և իրավական հարթակում գործընթացներ չկան, թե՛ ես, թե՛ Խանդոյանը դատական նիստից սպասելիքներ չունենք։ Ամեն դեպքում, իմ պաշտպանյալը ասելիք ունի, ինչը կբարձրաձայնի նիստի ժամանակ, եթե այն այս անգամ էլ չհետաձգվի»,- ասաց Արայիկ Պապիկյանը։