17 փետրվար, 2017 19:09

Ապրիլին բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը․ Սեյրան Օհանյան

Փետրվարի 17-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի երեք առաջատարները՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և «Համախմբում» կուսակցության հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրավիրել էին դաշինքի առաջին մամուլի ասուլիսը։ Սեյրան Օհանյանը, խոսելով ապրիլյան պատերազմի մասին, ասաց, որ բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը և թույլ չի տվել հակառակորին ավելի խորը մխրճվել։ Օհանյանն ասում է, որ այն տարածքները, որոնք այսօր հակառակորդի վերահսկողության տակ են, անհրաժեշտության դեպքում կարող են հետ վերցվել։