17 փետրվար, 2017 16:22

Արցախում շմոլ գազի թունավորումից զինծառայող է մահացել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Փետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։