17 փետրվար, 2017 10:01

Մյունխենում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն։

Քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Հանդիպումից հետո՝ փետրվարի 17-ին, Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ վերահաստատելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։