17 փետրվար, 2017 11:07

Պատգամավորի թեկնածուները հայերենի քննություն են հանձնել

Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն։

«Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի  «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն: ՀՀ  կրթության և գիտության նախարարությունը երկու քաղաքացիներից ստացել է  դիմում հայտ  և սահմանված ժամկետում և հաստատված ընթացակարգով փետրվարի 15-ին և փետրվարի 16-ին կազմակերպվել է հայերենի իմացությունը ստուգող քննություն: Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող երկու քաղաքացիները ստացել են հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ (30 միավոր՝ 30 առավելագույնից): ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիներին տրամադրվել է հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք»: