17 փետրվար, 2017 13:11

Ռուսաստանը չի կարծում, որ սահմանադրական հանրաքվեն կազդի ԼՂ կարգավորման գործընթացի վրա

Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն կարող է ազդել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարությունից պատասխանել են, որ «Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բացառապես Մինսկի խմբի շրջանակում քաղաքական բանակցությունների ընթացքում»: