10 ապրիլ, 2017 20:27

Կացնահարված ընտանիքի առաջին դատը

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 10-ին կայացավ 2016թ․ հուլիսի 7-ին կացնահարության աղմկահարույց դեպքի վերաբերյալ առաջին դատական նիստը։ Ըստ մեղադրող կողմի՝ Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսին Վլադիկ Մարտիրոսյանը կացնով հարվածներ է հասցրել Թագուհուն և նրա ծնողներին. Թագուհու մայրը սպանվել է։ Նախկին ամուսինների միջև լարվածության պատճառը երեխային տեսակցելու խնդիրն էր։