20 ապրիլ, 2017 16:35

«Լուսավոր Հայաստանը» կդիմի Սահմանադրական դատարան

Վանաձորում արդեն երկու անգամ օրենքի խախտմամբ տեղի են ունեցել ավագանու նիստեր՝ ս.թ. մարտի 31-ին և ապրիլի 18-ին։ Նիստերին մասնակցել են միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների թվով 15 ավագանու անդամներ՝ չապահովելով պարզ մեծամասնություն, որն իրավազոր կլիներ նիստ գումարել. այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը: Ըստ Մարուքյանի՝ խախտվել են ՀՀ մի շարք օրենքներ։

Մարուքյանն ասել է, որ «քանի որ գումարված նիստերն անօրինական են, դրանց ընթացքում կայացված որոշումները ևս ապօրինի են և կատարման ենթակա չեն»: ԼՀԿ-ն այս պահին պատրաստվում է դիմել ՍԴ և վիճարկել կատարված գործողությունների իրավականությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։