20 ապրիլ, 2017 20:44

Հարկային արտոնությունները՝ միայն խոշորների համար

Կառավարությունն այսօր հետաձգեց Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության՝ սարքավորումներ ներկրելուց առաջացած ավելացված արժեքի հարկի վճարումները՝ երեք տարի ժամկետով։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը անտրամաբանական է համարում այս որոշումն ու ասում, որ այս որոշման արդյունքում 5.5 միլիարդ դրամ այս տարի բյուջե չի գնա։