20 ապրիլ, 2017 16:04

Հունիսի 1-ից դեպի Զվարթնոց թռիչքներ կիրականացնի նոր լոուքոսթեր

Հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Այս ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուս»-ը տարածաշրջանի ամենաակտիվ լոուքոսթերներից մեկն է: