20 ապրիլ, 2017 23:04

Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա TV-ի. վերջը չի երևում

Մոտ կես տարի շարունակվում են «Արմենիա» հեռուստաընկերության դեմ Ժիրայր Սեֆիլյանի հայցի դատական նիստերը։ Ըստ հայցվոր կողմի՝ «Արմենիայի» «Սուր անկյուն» հաղորդաշարի թողարկումներից մեկում զրպարտել են Սեֆիլյանին՝ ներկայացնելով նրան որպես անհեռատես հրամանատար Ղարաբաղյան պատերազմում։ Այսօր Աջափնյակ և Դավթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է այս գործով վճիռ կայացվեր, սակայն դատարանը հետաձգեց գործընթացը՝ «այլ ապացույցներ հետազոտելու» նպատակով։