21 ապրիլ, 2017 10:56

Իրանում հաստատվել է նախագահական 6 թեկնածություն․ Ահմադինեջադը դուրս է մնում մրցապայքարից

Իրանում հաստատվել է նախագահի պաշտոնի համար առաջադրվածներից վեցի թեկնածությունը, որոնց թվում՝ ներկայիս նախագահ Հասան Ռոհանին է և պահպանողական ճամբարի առաջնորդներից մեկը՝ Էբրահիմ Ռայիսին։ Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի թեկնածությունը չի հաստատվել։

Համանման որոշում Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդն ընդունել է Ահմադինեջադի համախոհ Համիդ Բաղայիի նկատմամբ։

Մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակից թեկնածուների վերջնական ցանկը կհրապարակվի ապրիլի 27-ին։

Ավելին՝ Ահմադինեջադը՝ Իրանի նախագահի թեկնածու։