21 ապրիլ, 2017 15:08

Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հնարավոր է` կայանա ապրիլի 27-ին Մոսկվայում․ APA

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում ապրիլի 27-ին․ հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ 

Ավելի վաղ նման հանդիպման հավանականության մասին հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ 

Ապրիլի 19-ի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նույնպես հաստատել է, որ եռակողմ հանդիպում ակնկալվում է։