21 ապրիլ, 2017 11:07

Ոսկեպար-Բաղանիս ճանապարհին գնդակոծության է ենթարկվել ածխաթթու գազով բեռնատար ֆուռ

Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ․ այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը։ Նա տեղեկացրել է, որ գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը:
Գնադկոծությեւնից վնասվել է միայն (амотизацион) օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրհամյանը չի տուժել:
Նա նշել է, որ Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։