17 մայիս, 2017 16:26

«Ելք» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

Մայիսի 16-ին տեղի ունեցած «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի լրատվական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ խմբակցության քարտուղար է ընտրվել Գևորգ Գորգիսյանը: