17 մայիս, 2017 11:49

Ադրբեջանն ուժեղացնում է սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հրամանագիր է ստորագրել սահմանամերձ գոտու բնակավայրերում ուժեղացված անվտանգության կանոնների հաստատման վերաբերյալ։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կառավարությանը հանձնարարվել է լուծել հարցերը, որոնք կապված են հրամանագրի հետ։