18 մայիս, 2017 18:04

Միգրացիա․ ինչո՞ւ և ո՞ւր են նախընտրում հեռանալ երիտասարդները

Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ հարցված երիտասարդ ծրագրում է մեկնել Հայաստանից, իսկ յուրաքանչյուր 4-րդը ՝ Հայաստանում փոխել բնակության վայրը։ Թե՛ ներքին, թե՛ արտաքին միգրացիայի համար երիտասարդները նշել են հետևյալ պատճառները՝ ավելի բարեկեցիկ կյանքին ձգտելը, աշխատանքի ավելի լավ հնարավորություններ ունենալը, ավելի լավ կրթություն ստանալու հնարավորությունը: Տվյալները «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի «Անկախության սերունդ 2016» հետազոտությունից են։