15 հունիս, 2017 17:49

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Norway Chess-ի մրցաշարային աղյուսակը

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Norway Chess-ի մրցաշարային աղյուսակը, այս մասին գրում է chess.am շախմատային կայքը:

Հունիսի 14-ին Norway Chess Classic-ի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը առավելության է հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ։ Նակամուրա-Անանդ, Կարուանա-Սո զույգերը, որոնք դեռ շարունակել են պայքարը` խաղացել են ոչ ոքի։

7 տուրի արդյունքում Լևոն Արոնյանը 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նակամուրան 4․5 միավորով 2-րդն է, Գիրին և Կրամնիկը 4 միավորով կիսում են 3-4-րդ տեղերը։

Norway Chess-ում տարած հաղթանակների շնորհիվ Լևոն Արոնյանը 10․5 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը և 2803.5-ով լավագույն տասնյակում տեղափոխվել 4-րդ հորիզոնական։

Այսօր Լևոնի մրցակիցը Անանդն է։