17 հունիս, 2017 17:27

Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող

Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող, Tert.am-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ վիրավոր զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուսը՝ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն: «Երկու վիրավորի վիճակն էլ ծանր է, բայց կայուն»,- ասել է Հովհաննիսյանը։

Հունիսի 16-ին և հունիսի 17-ին ԼՂ պաշտպանության բանակը հաղորդել է համապատասխանաբար 3 և 1 զինվորների զոհվելու մասին՝ ադրբեջանական կրակից։