19 հունիս, 2017 13:13

Ադրբեջանում այսօր լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկում

Այսօր Ադրբեջանում մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց կմասնակցի մինչև 23 հազ․ զինծառայող, պայմանները մոտեցված են լինելու մարտականի։ 

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, զորավարժություններում ներգրավված կլինի տանկերի և զրահատեխնիկայի մինչև 120 միավոր, մինչև 180 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և հրանետեր, մարտական ավիացիայի՝ տարբեր նշանակության մինչև 30 միավոր, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ 

Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 24-ը։ 

Ավելի վաղ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվել Նախիջևանում։