19 հունիս, 2017 10:32

Լոնդոնում միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մարդկանց, կան զոհեր

Լոնդոնի հյուսիսում միկրոավտոբուսը մխրճվել է տեղի մզկիթից վերադարձող հավատացյալների վրա․ ոստիկանությունը հաղորդում է, որ մեկ մարդ տեղում մահացել է ստացված վնասվածքներից, ութը հոսպիտացալցվել են, հաղորդում է BBC-ն։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ասել է, որ ոստիկանությունը տեղի է ունեցածը դիտարկում է որպես պոտենցիալ ահաբեկչություն։ 

Բրիտանիայի մուսուլմանների խորհդրի ղեկավարը Թվիթերում գրել է, որ վարորդը միտումնավոր է վրաերթի ենթարկել մարդկանց, որոնք դուրս էին եկել երեկոյան աղոթքից։

Հաղորդվում է, որ բեռնատարի 48-ամյա վարորդը ձերբակալվել է։