13 հուլիս, 2017 15:37

Հայաստանը չպետք է Աբխազիայով միջանցքի բացման հույս ունենա․ Զուրաբ Աբաշիձե

Տարանցման ուղղությամբ ճանապարհների բացման թեմա մենք չենք քննարկում․ այսպիսի հայտարարություն է արել Վրաստան վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությունը, թե «Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող առևտրային ﬕջանցքի կառուցման շնորհիվ Հայաստանի համար կհեշտանան բեռնափոխադրուﬓերը»։

Աբաշիձեի խոսքով՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններն ընթանում են 2011թ․ համաձայնագրի իրագործման շուրջ, որը վերաբերում է բեռնափոխադրումների վերահսկողությանը, և «ոչ մի խոսք չկա լրացուցիչ նախապայմանների մասին», որոնք «թույլ կտային Հայաստանին Աբխազիայի տարածքով առևտրային միջանցքի բացման հույս ունենալ»։

«Այժմ մենք Ռուսաստանի հետ խոսում ենք այն մասին, որ ուժի մեջ մտնի 2011թ․ համաձայնագիրը։ Դրա համար անհրաժեշտ է կնքել գործարքներ շվեյցարական SGS ընկերության հետ՝ ինչպես մեր, այնպես էլ ռուսաստանյան կողմից։ Այս բանակցություններում ակտիվորեն ներգրավված են մեր շվեյցարացի գործընկերները։ Անհրաժեշտ է ավարտել գործարքների ուղղությամբ աշխատանքի նախապատրաստական փուլն ու կնքել դրանք։ Դրանից հետո կստեղծվի վրաց-ռուս-շվեյցարական աշխատանքային խումբ, որը կվերահսկի համաձայնագրի կատարումը»,- ասել է վրաց պաշտոնյան։

Թեմայի շուրջ ավելին՝ Թբիլիսին և Մոսկվան պայմանավորվել են Հարավային Օսիայով և Աբխազիայով առևտրային միջանցքների շուրջ: