13 հուլիս, 2017 14:27

Yandex և Uber տաքսիները միավորում են բիզնեսը ԱՊՀ-ում, այդ թվում՝ Հայաստանում

Yandex և Uber տաքսիները միավորում են բիզնեսները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, ինչպես նաև Վրաստանում, այս մասին հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը։

Uber-ը Սան Ֆրանցիսկոյում հիմնված տեխնոլոգիական ընկերություն է, որը մատուցում է տրանսպորտային, այդ թվում՝ տաքսի և առաքման ծառայություններ։

Yandex Taxi-ն մատուցում է առցանց պատվերների վրա հիմնված տաքսի ծառայություններ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և Վրաստանում։