23 հուլիս, 2017 13:56

Թիմը գնում է Գյումրի. «Արատտա Կերամիկս» | Straight to Gyumri։ Aratta Ceramics

Այս անգամ Թիմը գնում է ոչ թե գյուղ, այլ ուղիղ Գյումրի` Հայաստանի երկրորդ քաղաքը։ Այնտեղ նա հանդիպում է Վազգեն Գևորգյանին և նրա կնոջը՝ Սաթենիկ Մազմանյանին։ Ամուսինները փոքրիկ տնակում հիմնել են «Արատտա Կերամիկս» խեցեգործական արհեստանոցը։ Այստեղ նրանք պատրաստում են հին Գյումրվա կավե տարաներ, կժեր ու բաժակներ։ Գործը հաջող է, և զույգը նույնիսկ մտածում է այն ընդլայնելու մասին։

This time Tim does not go to a village but straight to Gyumri, the second largest city in Armenia. There he met Vazgen Gevorgyan and his wife Satenik Mazmanyan. The couple founded Aratta Ceramics, a pottery studio run out of in a tiny house (domik). Old Gyumri style plates and cups made with clay fill the whole space. The couple is successful and are even thinking about growing their business…