9 օգոստոս, 2017 17:14

Արծվաշեն․ հնարավո՞ր էր արդյոք պահել այն

1992թ․ օգոստոսի 8-ին ընկավ Արծվաշենը՝ Հայաստանի միակ անկլավը, որը գտնվում էր Ադրբեջանի տարածքում։ Արծվաշենի, ինչպես նաև Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների մասին ՍիվիլՆեթի պատրաստած ֆիլմը բուռն արձագանքի է արժանացել։ Շատերը պնդում են, որ Արծվաշենը հնարավոր էր պահել, և այն հանձնվել է դավադրաբար։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանն ու Կարեն Հարությունյանը քննարկում են այդ հարցը։