10 օգոստոս, 2017 21:14

Բոլշևիկները Երևանի փողոցներում․ ԵԼՔ-ի նախաձեռնությունը քննարկումների տեղիք է տվել

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ հանդես է գալու առաջարկությամբ՝ փոխելու Երևանի այն փողոցների ու դպրոցների անունները, որոնք կրում են բոլշևիկ գործիչների անուններ։ «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ՍիվիլՆեթին բացատրում է նախաձեռնության շարժառիթները։ Պատմաբան Կարպիս Փաշոյանն էլ կարծում է, որ փորձ է արվում ջնջել պատմության մի ամբողջական հատված։