15 մարտ, 2017 18:20 Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները․ հարմարվե՞լ, թե՞ պայքարել Ո՞վքեր են Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները, ի՞նչ գործունեություն են ծավալում, ի՞նչ դժվարությունների են հանդիպում, ինչպե՞ս են նրանց վերաբերվում պոլսահայերը, ո՞ր կուսակցությանն են ձայն տալիս։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբն Անկարայում ու Ստամբուլում հանդիպել է հայ պատգամավորներ Կարո Փայլանի և Սելինա Դողանի, ինչպես նաև պոլսահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ փորձելով գտնել այս հարցերի պատասխանները։ 17 հունվար, 2017 22:02 Գևորգ Սաֆարյան. մի «արդարադատության» պատմություն 2016թ. հունվարի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումից հետո ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը։ Նա մեղադրվեց ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ և ազատազրկվեց երկու տարով։ ՍիվիլՆեթի ֆիլմը Գևորգ Սաֆարյան մարդու և նրա դեմ քրեական գործի մասին է։ 7 հունվար, 2017 23:53 Երևանի քարալեզու պատմությունը․ ավանից քաղաք Ինչպե՞ս է Երևանը բերդաքաղաքներից և առանձին բնակավայրերից վերածվել գյուղերի կոնգլոմերատի, այնուհետեւ դարձել գյուղաքաղաք և վերջապես քաղաք անվանվել։ Այս ճանապարհին մեր ուղեցույցները կլինեն մատենագիր և վիմագիր արձանագրությունները, ինչպես նաև մինչ այսօր պահպանված ընդամենը մի քանի միջնադարյան կառույցներ: 28 նոյեմբեր, 2016 11:58 Պոլսո պատրիարքի թափուր գահն ու փոխանորդ Արամ Աթեշյանը․ անավարտ պատմություն 2008 թ․ ի վեր Պոլսո պատրիարքի աթոռը թափուր է, պատրիարքի փոխանորդն է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Ինչու՞ ընտրություններ տեղի չեն ունենում։ Հետաքննելով այս հարցը՝ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը Ստամբուլում հանդիպել է Արամ Աթեշյանի, նրան ընդդիմացողների, իրավաբանների, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ և վեր հանել մի շարք կարևոր խնդիրներ։ 26 սեպտեմբեր, 2016 16:27 Երևանի քարալեզու պատմությունը․ քարայրից ամրոց Ե՞րբ է Երևանը բնակեցվել, ի՞նչ կարող են պատմել հողն ու քարը մեր քաղաքի սկզբնավորման և զարգացման մասին; տեսանելի ի՞նչ ապացույցներ է խնայել պատմությունն ու մարդկությունը սերունդների համար, ՍիվիլՆեթի նոր ֆիլմաշարն այս հարցերի մասին է։ Առաջին ֆիլմը Երևանի տարածքի նախապատմական շրջանի, ինչպես նաև Վանի թագավորության շրջանի մասին է։ 25 սեպտեմբեր, 2016 14:00 Գյումրի. առաջին քաղաքը Հայաստանի միակ քաղաքը, որտեղ պահպանվել է 19-րդ դարը, Գյումրին է: Թաթուլ Հակոբյանի, Սարգիս Բուլղադարյանի և Դավիթ Ավետիսյանի ֆիլմում գյումրեցիները ներկայացնում են իրենց քաղաքի անցյալը և ներկան՝ Ալեքսանդրապոլը, Լենինականը, Գյումրին: 25 սեպտեմբեր, 2016 10:23 Ապրիլյան պատերազմի գյումրեցի հերոսը Ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսություն ցուցաբերած գյումրեցի Շուլի Հակոբյանը պատերազմից վեց ամիս անց պատմում է պատերազմի օրերի, իր սխրանքի և հետբանակային կյանքի մասին: 24 սեպտեմբեր, 2016 10:11 Կյանքը՝ Ապրիլյան պատերազմի հիշողությամբ 2016-ի ապրիլյան պատերազմը ծանր փորձություն էր հայրենիքի սահմանները պահող զինվորների, նրանց ծնողների և ամբողջ հայության համար: Պատերազմից վեց ամիս անց այդ օրերի և ապագայի մասին պատմում են ապրիլյան պատերազմի հերոսներն ու նրանց ծնողները:
21 սեպտեմբեր, 2016 14:12 Պատերազմի ստվերի տակ Հայաստանի Տավուշի մարզի ավելի քան երկու տասնյակ բնակավայրեր արդեն 25 տարի ապրում են հակառակորդի հրետանու և դիպուկահարների մշտական վտանգի տակ: Թաթուլ Հակոբյանը, Արմեն Մկրյանը և Ստեփան Սարգսյանը անցել են այդ գյուղերով, զրուցել մարդկանց հետ: 7 հունվար, 2016 11:16 Վավերագրական ֆիլմ. Dogma-ն դաշտում 2015ի օգոստոսի 20ից 31ը հայկական Dogma «Դոգմա» էթնիկպրոգրեսիվ ռոքմետալ խումբը շրջագայեց Հայաստանի յոթ քաղաքներում` Վանաձոր, Գյումրի, Սիսիան, Գորիս, Կապան, Ստեփանակերտ, Արմավիր՝ փորձելով բացահայտել Երևանից հեռու և 28 սեպտեմբեր, 2015 11:46 Մարդը սարի վրա. վավերագրական ֆիլմ Մարդիկ բնության մեջ Ամբողջ տարին նրանք ապրում են ու աշխատում սարի բարձունքին Այստեղ դեռ բնությունն է իշխում 27 մայիս, 2015 16:00 Սարդարապատ. անփոփոխ մարտահրավերներ 97 տարի անց Սարդարապատի հաղթանակից 97 տարի անց շարունակում է այժմեական մնալ այդ ճակատամարտի նշանակությունը Գլխավոր հարցը՝ ինչպես կառուցել հարաբերությունները թուրքերի հետ 5 նոյեմբեր, 2014 22:04 Արժեքների հեղափոխականը․ վավերագրական ֆիլմ 2013թ նոյեմբերի 5ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը սկսեց իր խոսքով՝ «արժեքների հեղափոխություն», որն ավարտվեց նրա, նրա որդու և համախոհների կալանավորմամբ, երկարատև դատավարությամբ և ազատազրկմամբ Ս