Աշխարհ – CIVILNET

View the latest travel news, travel tips and world travel headlines
ԱՇԽԱՐՀ
The latest air, train and cruise travel news
Finally, a direct flight from Europe to Australia. Just 17 hours.

Travel News

We introduce you our Reendex Team! Get more information about us here!

About Us

Կարդալ աւելին

Իրանը «հարգանքով է մոտենում» Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային համաձայնությանը

Աշխարհ – CIVILNET Մենք հարգում ենք սահմանազատման հանձնաժողովների նիստում Ադրբեջանի  և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է իրանական Irna գործակալությունը։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու կողմերի ջանքերը՝ հիմնվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի շրջանակներում»,- ասել է Քանանին։ Քանանին նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի դիվանագիտական ​​համակարգի և հարակից այլ կառույցների կարևոր առաջնահերթություններից է, և այդ խնդիրն ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա։  «Օտարերկրյա ռազմական ներկայությունը չի նպաստում խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը և տարածաշրջանի երկրների […]

Խաղաղապահները Գորիսում և Սիսիանում են՝ տեղակայման վայրերը փակելու համար. ԱԽ քարտուղար

Աշխարհ – CIVILNET ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: – Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, համաձայն որի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք եւ շարժվել դեպի Գորիս: Ո՞րն է այս տեղաշարժի նպատակը: – ԼՂ-ում տեղակայվելու և խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախբմին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում և Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու […]

Հարցի պատասխանը չունեմ՝ ինչու ենք մնում ՀԱՊԿ անդամ․ Նիկոլ Փաշինյան  

Աշխարհ – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ ՍիվիլՆեթը Փաշինյանի խոսքից առանձնացրել է մի քանի հատվածներ։ Ենթավերնագրերով բաժանումները ՍիվիլՆեթինն են։ «Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին» Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և նաև ներդրողների հետաքրքրությունների տիրույթում են: Բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են: Եվ այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին հինգ ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն է, […]