Աշխարհ – CIVILNET

View the latest travel news, travel tips and world travel headlines
ԱՇԽԱՐՀ
The latest air, train and cruise travel news
Finally, a direct flight from Europe to Australia. Just 17 hours.

Travel News

We introduce you our Reendex Team! Get more information about us here!

About Us

Կարդալ աւելին

ՀՀ-ում աշխատատեղերի թիվն աճել է՝ հասնելով 741 610-ի, աշխատավարձերը ևս բարձրացել են

Աշխարհ – CIVILNET Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 2024-ի մարտին ավելացել է 5%-ով։ Հարկ վճարողների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի գծով ներկայացված հաշվետվությունների համաձայն` արձանագրվել է 741 610 աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35 316-ով կամ 5%-ով: Գրանցված աշխատողների թիվը փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել էր 5%-ով՝ հասնելով 733 հազարի։ Թեպետ աշխատավարձների մասին մարտի տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն դրան նախորդած հունվար-փետարվարին ավելացել են ոչ միայն եկամուտ արձանագրած աշխատատեղերը, այլև աշխատավարձերի չափը:  Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, միջին ամսական անվանական աշխատավարձը 2024-ի փետրվարին կազմել է 273 […]

Արցախցիներին հուսադրող երկու գործոն կա՝ վերադարձ և բնակարան Հայաստանում. Գեղամ Ստեփանյան

Աշխարհ – CIVILNET Հայաստանում բնակվող արցախցիների շուրջ կեսը դժգոհ է կենսապայմաններից, սակայն հարցվածների շուրջ 65%-ն ասել է, որ ցանկություն չունի արտագաղթել Հայաստանից: Հարցումն անցկացվել է ամերիկյան Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (National Democratic Institute) պատվերով 2024-ի փետրվարի 20-22-ին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է, որ արցախցիներին հուսադրող երկու գործոն կա` վերադարձ և բնակարան Հայաստանում: Ըստ նրա՝ անդառնալի կլինեն հետևանքները, եթե արցախցին արտագաղթի Եվրոպա կամ ԱՄՆ։  

Քաղաքացին որոշել է իր բնակարանը նվիրել ներքին գործերի նախարարությանը

Աշխարհ – CIVILNET Երևանի բնակիչ Ֆլորա Մելքումյանն հունվարին դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող Ա. Բաբաջանյան 26/6 հասցեում գտնվող շենքի 19 բնակարանը նվիրել նախարարությանը։  Բնակարանի մակերեսը 67 քառակուսի մետր է։ Ըստ կառավարության՝ բնակարանի շուկայական արժեքը՝ մոտ 15 միլիոն դրամ է։  «Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված անշարժ գույքը կամրացվի ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով»,- նշված է որոշման հիմնավորումներում։  Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշման ընդունումից հետո կկնքվի գույքի նվիրատվության պայմանագիր։