Աշխարհ – CIVILNET

View the latest travel news, travel tips and world travel headlines
ԱՇԽԱՐՀ
The latest air, train and cruise travel news
Finally, a direct flight from Europe to Australia. Just 17 hours.

Travel News

We introduce you our Reendex Team! Get more information about us here!

About Us

Կարդալ աւելին

Խաղաղապահների դուրսբերումը վտանգում է արցախցիների վերադարձի իրավունքը․ հայտարարություն

Աշխարհ – CIVILNET Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք՝ «Արդարություն», ՀՅԴ և Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալը որակելով  խիստ մտահոգիչ և նշելով, որ դա վտանգում է արցախցիների վերադարձի իրավունքը։ «Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանության իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանված 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների և Ազգային ժողովի խմբակցությունների համար նախորդ ամիսներին եղել և շարունակում է առաջնահերթություն մնալ արժանապատիվ և հավաքական վերադարձի հարցը, որում անկյունաքարային նշանակություն ունի մեր հիմնարար իրավունքների և անվտանգության երաշխավորումը»,- նշված […]

Ինչու էր կարևոր Տոկաևի այցը

Աշխարհ – CIVILNET Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հաղորդմանը երկու թեմայի է անդրադառնում՝ Ղազախստանի և Սաուդյան Արաբիայի հետ Հայաստանի հարաբերություններին և Բրյուսելյան եռակողմ գագաթնաժողովին Մոսկվայի ու Բաքվի արձագանքին։

Մեծ յոթնյակը Երևանին և Բաքվին կոչ է անում հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

Աշխարհ – CIVILNET Մեծ յոթնյակի (G7) երկրները Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու կոչ են արել և հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին: Այս մասին G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են տարածել։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և հարատև խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։ G7-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի ապահովման համար: Անդրադառնալով հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և Թուրքիայի ջանքերին՝ G7-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել բացել […]