Հասարակություն – CIVILNET
-
Խաղաղապահների դուրսբերումը վտանգում է արցախցիների վերադարձի իրավունքը․ հայտարարություն
Հասարակություն – CIVILNET Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք՝ «Արդարություն», ՀՅԴ և Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալը որակելով խիստ մտահոգիչ և նշելով, որ դա վտանգում է արցախցիների վերադարձի իրավունքը։ «Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանության իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանված 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների և Ազգային ժողովի խմբակցությունների համար նախորդ ամիսներին եղել և շարունակում է առաջնահերթություն մնալ արժանապատիվ և հավաքական վերադարձի հարցը, որում անկյունաքարային նշանակություն ունի մեր հիմնարար իրավունքների և անվտանգության երաշխավորումը»,- նշված […]
-
Մեծ յոթնյակը Երևանին և Բաքվին կոչ է անում հավատարիմ մնալ
Հասարակություն – CIVILNET Մեծ յոթնյակի (G7) երկրները Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու կոչ են արել և հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին: Այս մասին G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են տարածել։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և հարատև խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։ G7-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին համապատասխան քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ փախստականների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի ապահովման համար: Անդրադառնալով հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և Թուրքիայի ջանքերին՝ G7-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել բացել […]
-
Ադրբեջանը ստանում է երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ ՀՀ
Հասարակություն – CIVILNET Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Ի՞նչ է սա նշանակում: Պատասխան – Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջեւ Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն […]
-
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են չորս գյուղերի հատվածները․ ԱԳՆ
Հասարակություն – CIVILNET Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպման արդյունքում «կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս – Բաղանիս Այրում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա, Կիրանց – Խեյրումլի և Բերքաբեր – Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»։ «Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի կողմերի […]
-
Ապրիլի 22-ին Ալիևը կմեկնի Մոսկվա, ապրիլի 26-ին՝ Բեռլին
Հասարակություն – CIVILNET Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ու դաշնակցության զարգացումն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Իսկ ապրիլի 26-ին Ալիևը կմեկնի Բեռլին՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Օրակարգում է լինելու արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, տնտեսությանը, էներգետիկային վերաբերող հարցերի քննարկումը։
-
Իրանը չի հաստատում Իսրայելի օդային հարվածի մասին տեղեկությունը
Հասարակություն – CIVILNET Թեհրանը չի հաստատում տեղեկությունները, թե Իսրայելը օդային հարված է հասցրել Իրանի ուղղությամբ, սակայն նշում է պայթյունի ձայների մասին։ Սպահան քաղաքում Իրանի բանակի ավագ ներկայացուցիչ գեներալ Միհանդուսթը հայտարարել է, որ ապրիլի 19-ի առավոտյան պայթյունի ձայներ են լսվել քաղաքի արևելյան շրջանում, քանի որ Հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են կասկածելի օբյեկտներ։ Իրանցի գեներալի համոզմամբ՝ պաշտպանական միջոցառումների իրականացումը երկրին որևէ վնաս չի պատճառել։ Ապրիլի 19-ին ամերիկյան և հատկապես իսրայելական մի շարք առաջատար լրատվամիջոցներ գրեցին, որ Իսրայելը հարվածել է Սպահանի ավիաբազային՝ ի պատասխան ապրիլի 13-ի լույսը 14 գիշերը իրանական «Ճշմարիտ խոստում» օպերացիայի։ Պաշտոնական Թեհրանը վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով քանիցս հայտարարել է, […]
-
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Հասարակություն – CIVILNET Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Վարդանյանի ընտանիքի տարածած հայտարարությունում ասվում է, որ նա հացադուլը սկսել է ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս: «Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի […]