Մշակույթ – CIVILNET
-
ՊՆ-ը կկրճատի ոչ պիտանի ճանաչման հիվանդությունների ցանկը
Մշակույթ – CIVILNET Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրճատել այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Կառավարությունն ապրիլի 18-ին ընդունելու է որոշում, որով թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Պաշտպանության նախարարության հիմնավորման համաձայն՝ այս հիվանդություններով զորակոչից զորակոչ ազատվող անձանց թիվն ամեն տարի աճել է։ Այսպես՝ թեթև աստիճանի մտավոր հետամնացության ախտանշաններով եթե 2020-ին ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, 2022-ի ձմեռային զորակոչի ժամանակ այդ թիվը հասել է 321-ի։ Գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների՝ կիստաների ախտանշաններով ոչ պիտանի ճանաչվելու հնարավորությունը ևս […]
-
ԵՄ-ն 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին` արցախցիների հրատապ կարիքները հոգալու
Մշակույթ – CIVILNET Կառավարությունը ապրիլի 18-ին հավանության է արժանացնելու Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման ֆինանսավորման համաձայնագիրը։ Դրա արժեքը 15 միլիոն եվրո է։ Հարցը ներառված է կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում։ Հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Աջակցությունը նպատակաուղղված կլինի օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Ծրագրի մեկ այլ բաղադրիչ ենթադրում է միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով: Այս նպատակի ներքո օժանդակություն կտրամադրվի Կառավարությանը՝ իրականացնելու աջակցության ծրագրեր […]
-
ՔՊ-ական պատգամավորին հայհոյած քաղաքացու նկատմամբ տնային կալանք և գրավ է
Մշակույթ – CIVILNET ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն դրամի չափով։ «2024-ի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ․-ն Երևան քաղաքի Քրիստափոր-Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։ Տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, կատարել է […]
-
Ինչ անել, որ երեխան չունենա «չսիրած» առարկա
Մշակույթ – CIVILNET Պատահում է այնպես, որ երեխան չի ուզում սովորել որևէ առարկա։ Դա դառնում է տանջանք բոլորի համար՝ երեխայի, ծնողների և ուսուցչի։ Սակայն բազմաթիվ մարդիկ դպրոցն ավարտելուց հետո գտնում են իրենց հենց այն ոլորտում, որի հետ կապված առարկան չեն սիրել դպրոցում։ Ի՞նչ անենք, որ երեխան չունենա «չսիրած» առարկաներ։
-
Ռուսները լքում են Արցախը․ պատճառներն ու հետևանքները
Մշակույթ – CIVILNET «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու մասին որոշումը։ Անդրադարձ է կատարվում այդ որոշման պատճառներին ու հետևանքներին, խոսվում է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղապահության վերաբերյալ գոյություն ունեցած պատկերացումների մասին։
-
Տավուշ. կիպարիսները՝ Հաղթանակի այցեքարտ
Մշակույթ – CIVILNET Գեղայր Զուռնաչյանը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում տնկարան է հիմնել, գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Հիմնականում արքայանարնջի և կիպարիսի տնկիներ է ծլեցնում, ծառ դարձնում ու վաճառում՝ ապահովելով եկամուտ։ Սա Զուռնաչյանների ընտանեկան բիզնեսն է։
-
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ հենց «իրական Հայաստանը» պետք է զբաղվի․
Մշակույթ – CIVILNET Հայոց ցեղասպանության թեման միջազգային հարթակներում ապացուցման կարիք չունի, այն ցեղասպանագիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է, նշում է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ ցեղասպանության փաստի համար կարևոր չէ զոհերի թիվը, ավելին՝ ցեղասպանություն կարող են համարվել անգամ առանց զոհերի գործողությունները։ Նա անդրադառնում է նաև «ցեղասպանություն» և «Մեծ եղեռն» եզրույթների տարբերությանը։ Ըստ Մանուկյանի՝ Հայաստանը պետք է շարունակի միջազգային հարթակներում առաջ տանել Հայոց ցեղասպանության թեման՝ մատնանշելով նաև կուտակված բացթողումները։
-
Պեսկովը հաստատել է՝ ռուս խաղաղապահները հեռանում են Լեռնային Ղարաբաղից
Մշակույթ – CIVILNET Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ «Այո, դա իսկապես այդպես է»,- լրագրողներին ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի […]