Սարն ի վեր – CIVILNET Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները վերլուծում են Հայաստանի հետ… «Սարն ի վեր» «Սարն ի վեր» հաղորդումը Թուրքիայում իրադարձությունների շաբաթական ամփոփում է, որում հատուկ տեղ է հատկացվում Հայաստանին և հայերին առնչվող թեմաներին։ Էրդողանի պատմական այցը Կահիրե․ Թուրքիայի և Եգիպտոսի միջև նոր փուլ է սկսվել Փետրվար 16, 2024 Թուրքիայում նկատել են, որ Ալիևը թյուրքական աշխարհը Ադրբեջանի ընտանիքն… Անկարան զգուշացնում է Հայաստանին չդառնալ «պրոքսի» պետություն Փետրվար 02, 2024 Ըստ Հուլուսի Աքարի՝ որոշ ուժեր փորձում են Հայաստանը պրոքսի պետություն… Ռայիսին Անկարայում Կովկասի վերաբերյալ հստակ ուղերձներ հղեց Հունվար 25, 2024 Իրանի նախագահն առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա, որը պետք… Դինքի մահվան օրը մարդասպանն ազատության մեջ է Հունվար 19, 2024 Պոլսում ոգեկոչել են Հրանտ Դինքի մահվան 17-րդ տարելիցը էրդողանը խոստանում… Թուրքիայում խոսում են Զանգեզուրի «կալինինգրադացման» մասին Թուրքական Անադալու գործակալության, ինչպես նաև Türkiye թերթում հրապարակված հոդվածները վերլուծում են Հայաստանի հետ… ԼՐԱՀՈՍ Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին Սարն ի վեր – CIVILNET Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մետաղական հանքարդյունաբերողների կողմից վճարած ռոյալթիների մասհանում ազդակիր համայնքներին, սկսում է գործել։ Կառավարությունը մարտի 28-ի նիստում հաստատեց ընդհանուր հավաքագրված ռոյալթիների 2 տոկոսի մասհանումը ազդակիր բնակավայրերին ու դրանց բաշխումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ ռոյալթիի մասհանումը վերաբերում է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 6 համայնքներին, որոնք ներառում են 33 ազդակիր բնակավայր։ Համայնքներին հատկացվեց 1 միլիարդ 52 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հատկացումները կատարվել են՝ 2021-ին վճարած ռոյալթիների համար. այդ տարի հավաքագրված ռոյալթին գերազանցել էր 52 միլիարդ դրամը։ Այսօրվա որոշմամբ՝ Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարանը՝ […] Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա Սարն ի վեր – CIVILNET Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում։ Հայաստանի հումանիտար օգնությունը կկազմի մոտ 75,4 մլն դրամ։ Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ Ըստ կառավարության՝ սոցիալական ծանր դրության մեջ են հայտնվել 1,5 միլիոն մարդ։ Արցախի վտարանդի կառավարությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, ասել է Սարն ի վեր – CIVILNET «Լեռնային Ղարաբաղից տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են վտարանդի կառավարությունների մասին և այլն։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի՝ ՀՀ-ում կա մեկ կառավարություն ու այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- կառավարության մարտի 28-ի նիստում բռնի տեղահանված արցախցիների հետ կապված սոցիալական ծրագրերի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց՝ անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համարժեք գործողություններ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների արտաքին սպառնալիք դառնալու համար չօգտագործեն։ «Սա հարց է, որ պետք է պատասխան ստանա։ Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, այլ կառավարություն […] «Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», պնդում է Բաքուն Սարն ի վեր – CIVILNET «Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», մարտի 28-ին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը։ «Ֆրանսիան երեսուն տարի մեր տարածքները բռնազավթած Հայաստանին սպառազինություն մատակարարելով և ռազմական աջակցություն ցուցաբերելով՝ ռևանշիստական տրամադրություններ է արթնացնում [Հայաստանում], նրան նոր պատերազմի է դրդում և նորից ձգտում է Հարավային Կովկասը պատերազմական թատերաբեմի վերածել», – ասել է Նաղիևը։ Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը անհանգստացնում է մի շարք արևմտյան երկրների, որոնց նպատակները մեր տարածաշրջանում ոչ այնքան խաղաղության ու կայունության ապահովումն են, որքան երկու երկրների [Հայաստան-Ադրբեջան] սահմանին «դիտորդական առաքելության» անվան տակ գործունեության ծավալումը»։ Ադրբեջանցի […] ՀՀ վերնախավում առկա տրամադրությունները մտահոգիչ են, նշում է ՀԱՊԿ քարտուղարը Սարն ի վեր – CIVILNET ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել անդամակցությունը դադարեցնելու մասին։ Այդ մասին մարտի 28-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, բայց Կազմակերպությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունվող որոշումների մասին։ «Մենք վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Չեմ թաքցնի, որ ՀՀ վերնախավում որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են։ Բայց հույս ունենք՝ ՀՀ իշխանությունը կդրսևորի քաղաքական սթափություն կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների հետ կապված։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում […] LIVE. Կառավարության նիստը, մարտի 28 Սարն ի վեր – CIVILNET Մարտի 28-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը քննարկվելու է ՀՀ տնտեսական դիմակայունության հարցը․ Սարն ի վեր – CIVILNET ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա։ Միլլերը չի բացառել, որ հանդիպմանը քննարկվեն նաև հայ-ադրբեջանական խնդիրները: «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները»,- մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի խոսնակը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը […] Ինչպես է այսօր ապրում Գորիսի 88-ամյա թատրոնը Սարն ի վեր – CIVILNET Մարտի 27-ին թատերական աշխարհը տոնում է մասնագիտական տոնը՝ Թատրոնի համաշխարհային օրը։ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը արդեն 88 տարի է՝ առանձնահատուկ պատրաստվում է մասնագիտական տոնը նշելուն։ Այս տարի բեմադրել են չեխ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումը և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից մի հատված։