Տնտեսություն – CIVILNET
-
Կրթության նոր ճարտարապետություն՝ չորս Ապրիլ 25, 2024
Տնտեսություն – CIVILNET ՌեԱրմենիա հարթակը միգուցե մի օր բոլորիս ակադեմիկոսների վերածի՝ իր ստեղծած ցկյանս կրթության համակարգի միջոցով։ Հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացնում է ռեԱրմենիայի «Ակադեմիան» և փորձում փարատել հաղորդավարի կասկածները՝ առաջարկելով կրթության նոր ճարտարապետություն՝ հիմնված չորս սյուների վրա։
-
«Մոբայլ սենթր»-ը դարձել է Ապրիլ 25, 2024
Տնտեսություն – CIVILNET Բջջային հեռախոսների և աքսեսուարների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր» ընկերությունը դարձել է Հայաստանի առաջին հարկատուն՝ 2024-ի առաջին եռամսյակի տվյալներով։ Այդ մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից։ «Մոբայլ սենթր արթ»-ը հունվար-մարտ ամիսներին բյուջե է վճարել 19,9 միլիարդ դրամի հարկեր։ Ընկերությունը, որը Հայաստանում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է, այս ցուցանիշին հասել է այդ թվում դեպի Ռուսաստան կատարած մեծ վերաարտահանումների շնորհիվ։ Հունվարին Սիվիլնեթը գրել էր, որ տեխնիկայի արտահանմամբ զբաղվող ընկերությունները հարկային ռեկորդներ են սահմանել վճարած հարկերի ծավալով։ «Մոբայլ սենթր արթ»-ը 2023-ին վճարել էր 46,1 միլիարդի հարկեր։ Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով երկրորդ խոշոր […]
-
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան Ապրիլ 25, 2024
Տնտեսություն – CIVILNET Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայի իշխանությունների ուղերձներում փոփոխություններ կան, նշում է պոլսահայ գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ Թուրքիայում 2016-ից ի վեր Ապրիլի 24-ի ոգեկոչման հանրային արարողություններ տեղի չեն ունենում, ինչը նա կապում է ժողովրդավարության հետընթացի հետ։ Քոփթաշն ընդգծում է, որ խորհրդարանական քրդամետ ուժի ցավակցական ուղերձում արդեն երկրորդ տարին է՝ չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր Քոփթաշ Ի՞նչ ուղերձ հղեց Թուրքիայի իշխանությունը՝ ազատելով Դինքին սպանած Սամասթին «Միջանցքի» հարցը Թուրքիայի համար շատ կարևոր է Էրդողանի […]
-
Մոսկվան պատրաստ է օգնել Ապրիլ 25, 2024
Տնտեսություն – CIVILNET Մոսկվան կրկին պատրաստակամություն է հայտնել սահմանազատման հարցում օգնել Հայաստանին և Ադրբեջանին։ «Մենք հաստատում ենք պատրաստակամությունը հետագայում ևս կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման հարցում՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների վրա»,- ապրիլի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործանախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանն աջակցում է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ «Պայմանավորվածությունները պետք է կրեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի բնույթ, հիմք ծառայեն տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ […]
-
«Վեր ասիմ՝ վախում չենք, Ապրիլ 25, 2024
Տնտեսություն – CIVILNET Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի 89-ամյա Սարգիս Ապերյանը միշտ այստեղ է ապրել։ Նրանց տնից երևում է ադրբեջանական Ալիբեյլի գյուղը։ Սահմանի ամենամոտ տներից է ու սովորաբար կրակահերթերի ժամանակ հայտնվում է թիրախում։ Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած կրակահերթից նրանց տունը ևս վնասվել է։ Սահմանային վերջին լարվածությունից հետո մարդկանց առօրյան շարունակվում է։ Մոտ 1200 բնակիչ ունեցող այս գյուղում աշխատատեղերի պակասն ու ջրի սակավությունը ամենամեծ խնդիրներից են։
-
Հայաստանը պետք է քննարկի Ապրիլ 25, 2024
Տնտեսություն – CIVILNET Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «դրական է վերաբերում» Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու Իլհամ Ալիևի առաջարկին։ «Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետև, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ և գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս, մտնում մեզ մոտ։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»,- ապրիլի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ գնել՝ երկու երկրների […]
-
Արցախցիներին հուսադրող երկու գործոն Ապրիլ 25, 2024
Տնտեսություն – CIVILNET Հայաստանում բնակվող արցախցիների շուրջ կեսը դժգոհ է կենսապայմաններից, սակայն հարցվածների շուրջ 65%-ն ասել է, որ ցանկություն չունի արտագաղթել Հայաստանից: Հարցումն անցկացվել է ամերիկյան Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (National Democratic Institute) պատվերով 2024-ի փետրվարի 20-22-ին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է, որ արցախցիներին հուսադրող երկու գործոն կա` վերադարձ և բնակարան Հայաստանում: Ըստ նրա՝ անդառնալի կլինեն հետևանքները, եթե արցախցին արտագաղթի Եվրոպա կամ ԱՄՆ։
-
Քաղաքացին որոշել է իր Ապրիլ 25, 2024
Տնտեսություն – CIVILNET Երևանի բնակիչ Ֆլորա Մելքումյանն հունվարին դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող Ա. Բաբաջանյան 26/6 հասցեում գտնվող շենքի 19 բնակարանը նվիրել նախարարությանը։ Բնակարանի մակերեսը 67 քառակուսի մետր է։ Ըստ կառավարության՝ բնակարանի շուկայական արժեքը՝ մոտ 15 միլիոն դրամ է։ «Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված անշարժ գույքը կամրացվի ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշման ընդունումից հետո կկնքվի գույքի նվիրատվության պայմանագիր։