Տնտեսություն – CIVILNET 28 Մարտ Արցախցիների բնակարանային հավաստագրի արժեքը լինելու է 3-5 մլն դրամ՝ ըստ բնակավայրի 28 Մարտ Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին 27 Մարտ ԱՆԻՖ․ 4 մլրդ դրամ աշխատավարձերին և զրո հաշվետվողականություն 26 Մարտ Գորիսի շուկան առևտուր է ուզում․ «Մարդ չի գալիս, բայց ամեն ինչ կա ու էժան» Հայաստանի բանկերը դադարեցնում են «Միր» քարտի սպասարկումը Մարտ 20, 2024 ՀՀ առևտրային բանկերը դադարեցնել են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը`… Fly Arna-ի լիցենզիան 6 ամսով կասեցվել է Մարտ 19, 2024 Fly Arna ավիաընկերության լիցենզիան վեց ամսով կասեցվել է, հայտարարել է… HSBC-ի հեռանալու, Bank of Georgia-ի մուտքի և ռուսական կապիտալի մասին. զրույց ԿԲ փոխնախագահի հետ Մարտ 14, 2024 Կենտրոնական բանկը, հաշվի առնելով ռիսկերը, շարունակելու է դրամի աստիճանական… 09 Մարտ Հայ-ռուսական տնտեսական կապերի խաթարումը կոլապսային հետևանքներ կունենա. Վարդան Արամյան 06 Մարտ Հունվարին Էմիրությունների հետ Հայաստանի առևտուրը 7 անգամ աճել է 05 Մարտ Ծխախոտի ներմուծման ծավալները նվազում են, տաքացվող ու էլեկտրոնային ծխախոտինը՝ անգամներով աճում 05 Մարտ Կանայք Հայաստանի աշխատուժի 52 տոկո՞սն են կազմում. վիճահարույց տվյալները կրկին տարածվում են Ադրբեջանն ուզում է չորս գյուղերի անվերապահ հանձնում և սպառնում ուժ գործադրել Ադրբեջանում Հայաստանի հետ խնդիրների համատեքստում գլխավորապես քննարկվում է երկու թեմա՝ սահմանամերձ գյուղերի… ԼՐԱՀՈՍ Պուտինի 87 տոկոսը ի՞նչ Մարտ 29, 2024 Տնտեսություն – CIVILNET Ռուսաստանի հարցերով փորձագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում անդրադառնում է արդի Ռուսաստանի ներքաղաքական մի շարք հարցերի՝ կապված նախագահական ընտրություններում Պուտինի հերթական վերընտրության հետ։ Հարցազրույցի թեմաները հասանելի են՝ ըստ րոպեների։ Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Մարտ 29, 2024 Տնտեսություն – CIVILNET «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում արգելափակվել է, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։ «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում»,- ասված է հայտարարությունում։ Մարտի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ […] Ճանապարհաշինության մասով ՏԿԵ նախարարի Մարտ 29, 2024 Տնտեսություն – CIVILNET Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց Շուրջ երկու տարի առաջ՝ 2022-ի օգոստոսին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ ճանապարհաշինարարական ծրագրերի վերջնաժամկետները խախտած ընկերությունները չեն ներվի, իսկ ծրագրերը հաջորդ տարի չեն տեղափոխվի։ Նախարարը մանրամասնել էր, որ ժամկետների խախտման համար ընկերությունները պատժվելու են. «Պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ և այլն»։ #CivilNetCheck-ը նախորդ տարվա ապրիլին պարզել էր, որ ՏԿԵ նախարարի այս խոստումը չէր պահվել՝ 2022-ին ժամկետի խախտմամբ անավարտ մնացած 23 ճանապարհահատվածների շինաշխատանքներ տեղափոխվել էին հաջորդ տարի։ Որևէ պայմանագիր չէր լուծվել և կապալառուները սև ցուցակում չէին հայտնվել։ 2023-ին ևս պայմանագրերը երկարացվել են Պարզվում է՝ 2023-ին անավարտ են մնացել […] Հայաստանի ղեկավարությունը հայ-ռուսական հարաբերությունները Մարտ 29, 2024 Տնտեսություն – CIVILNET Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում, «Իսվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021-ի աշնանը, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է ԵՄ առաքելությունը։ «Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության։ Վերջին մի քանի տարիների այս ամբողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- նշել է […] Դադարեցնել ազգային արժեքների դեմ Մարտ 29, 2024 Տնտեսություն – CIVILNET Տավուշի ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ, ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։ Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին «վերջ դնել ազգային արժեքների ու կառույցների դեմ պայքարելու քաղաքականությանը և կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակության բարձրացման ու հզորացման վրա»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմը ևս մեկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացահայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամությունը։ Այս անգամ հերթը Տավուշի մարզինն է։ ՀՀ ներկա իշխանության վարած ազգագործան քաղաքականության հետևանքով թշնամուն են հանձնվում ռազմավարական նշանակության տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Արցախի հանձնումը միայն սկիզբն էր։ ՀՀ […] «Հայկական ֆուտբոլում ապագա չեմ Մարտ 28, 2024 Տնտեսություն – CIVILNET Հայկական ֆուտբոլի հիմնական խնդիրը ոլորտի կառավարումն է․ նշում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը ոլորտի սխալ կառավարման համար՝ տարակուսանք հայտնելով նաև ծախսվող գումարների արդյունավետության առնչությամբ: Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ քանի Արմեն Մելիքբեկյանն է ղեկավարում ՀՖՖ-ն, ինքը հայկական ֆուտբոլում ապագա չի տեսնում: Ինչ է պետք իմանալ Մարտ 28, 2024 Տնտեսություն – CIVILNET Կառավարությունը մարտի 28-ին որոշեց երկարաձգել Արցախից բռնի տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը։ Բացի այդ, վերջնական տեսքի է բերվում բնակարանային աջակցության ծրագիրը։ ՍիվիլՆեթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Ստորև հակիրճ ներկայացվում են աջակցության ծրագրերը։ Բնակարանային աջակցության ծրագիր «40+10 հազար» աջակցության ծրագիր Մանրամասները՝ հարցազրույցում Գևորգ Թոսունյան Պոպուլիզմն ու Հայաստանի արտաքին Մարտ 28, 2024 Տնտեսություն – CIVILNET Նարեկ Սուքիասյան, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Վերջին տարիներին Հայաստանում պոպուլիզմի մասին խոսակցությունները գնալով խտանում են, ու մարդկանց մոտ քիչ թե շատ ձևավորվում է այդ երևույթի մասին պատկերացում, մանավանդ, որ տեսական բացատրությունների օրինակները գրեթե ամենօրյա ռեժիմով հասանելի են մեր քաղաքական դաշտում։ Մինչդեռ արտաքին քաղաքականության մասին խոսելիս պոպուլիզմի հետևանքները կամ արտահայտումները կարող են պակաս ակնհայտ լինել, ու մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում արտաքին քաղաքականության բովանդակությանը, իսկ ձևը՝ հաճախ անտեսում։ Առանց գերագնահատելու պոպուլիզմի դերը արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև չունենալով միտում ներկայացնելու գիտական ճշմարտություններ (քանի որ այս թեմայով գիտական օրակարգը դեռ ինքն […]