Քաղաքականություն – CIVILNET LIVE. Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Մարտ 19, 2024 19 Մարտ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով 19 Մարտ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան 19 Մարտ Պատերազմի վտանգի մասին Փաշինյանի ասածն Արևմուտքի հետ շփման հետևանք է, կարծում է Զախարովան 19 Մարտ LIVE. Ազգային ժողովի նիստը, մարտի 19 Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը կտրվեն, որ «պատերազմ թույլ չտանք», ասել է Փաշինյանը Մարտ 19, 2024 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում… Բաքուն դռները բացո՞ւմ է արևմտյան դերակատարների համար Մարտ 18, 2024 Վերջին երեք-չորս օրվա ընթացքում Ադրբեջան են այցելել տարածաշրջանային… Գենսուլինն ու Փաշինյանի՝ ՔՊ-ի նախընտրական խոսումների մանիպուլյացիան. «Շաբաթվա ֆեյքերը» Մարտ 18, 2024 ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման… 18 Մարտ Ադրբեջանում COP29-ի անցկացումը կարող է հետ պահել Բաքվին էսկալացիայի դիմելուց 18 Մարտ Լուիս Բոնոյին ընդունել են Բաքվում՝ հունվարի մերժումից հետո 18 Մարտ Ղազախստանի ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ-ն մեծ նշանակություն ունի միջմայրցամաքային ծրագրերի առումով 18 Մարտ Փաշինյանը հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչների հետ Սահմանազատում՝ ավանսով․ ի՞նչ է տեղի ունենալու ոչ անկլավային գյուղերի հետ «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում… ԼՐԱՀՈՍ Fly Arna-ի լիցենզիան 6 ամսով կասեցվել է Քաղաքականություն – CIVILNET Fly Arna ավիաընկերության լիցենզիան վեց ամսով կասեցվել է, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Այս պահի դրությամբ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է: Եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի»,- մարտի 19-ին ԱԺ նիստի ժամանակ ասել է Սիմոնյանը: Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն գործում է 2022-ի հուլիսից։ Այն Հայաստանի պետական հետաքրքրություների ֆոնդի (ANIF) և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերության համատեղ ձեռնարկությունն է։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն եւ Շարժայի օդանավակայանի […] Կքննարկվի ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հարցը Քաղաքականություն – CIVILNET Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: Այդ մասին մարտի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ […] Ադրբեջանի դեմ միջպետական գանգատներից հրաժարվելն անթույլատրելի է․ հայտարարություն Քաղաքականություն – CIVILNET Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կառավարությունից պահանջելով որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ․ մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով այն հարցին, թե ՀՀ օրակարգում կա՞ արդյոք միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, հայտնել է. «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։ Եվ դա տրամաբանական […] Գորիս․ վերակառուցված մարզադպրոցը փոխում է քաղաքի առօրյան Քաղաքականություն – CIVILNET Գորիս համայնքի մանկապատանեկան մարզադպրոցը աշխատում է առանց դադարի։ Այստեղ արդեն գործում է տասը մարզաձև, իսկ խմբերում օր օրի ավելանում է երեխաների թիվը։ Մարզադպրոցն ունի 400-ից ավելի սպորտասեր պատանի, որոնք իրենց ամենօրյա մարզումներն են իրականացնում պրոֆեսիոնալ մարզիչների հսկողության ներքո և հաղթանակներ գրանցում։ Մարզադպրոցում բացվել է նաև ֆուտբոլի խմբեր աղջիկների համար։ Եվ քանի որ համայնքը չունի մարզադաշտ, մարզումներն իրականացնում են մարզադահլիճում։ Տավուշի նախկին մարզպետը պետությանը կփոխանցի 608 մլն դրամ Քաղաքականություն – CIVILNET Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը պետությանը կփոխանցի 608 մլն դրամ, հայտնում է Դատական դեպարտամենտը։ «Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնություն, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը»,- ասված է հաղորդագրությունում։ 2023-ի հունվարին Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում պահանջ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի նախկին մարզպետի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ։ Մասնավորապես, դատախազությունը պահանջել էր բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական […] Ամրագոտու խախտումը հայտնաբերելու համար ոստիկանությունը կօգտագործի նաև տեսահսկող սարքերը Քաղաքականություն – CIVILNET Ամրագոտին չկապելու խախտումը հայտնաբերելու համար ոստիկանությունը կօգտագործի նաև տեսահսկող սարքերը։ «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն կա նաև վիճակագրություն, որ նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են: Եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Ոստիկանությունը նշում է, որ իրենց խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը․ «Կրկին հորդորում ենք բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին»։ Վրացական գյուղում հանքարդյունահանման պատճառով տներ են փլուզվում․ բնակիչները փոխհատուցում են Քաղաքականություն – CIVILNET Թաթա Շոշիաշվիլի, Մարիամ Նիկուրաձե, OC Media Վրաստանի Չիատուրա հանքարդյունաբերական քաղաքի մոտ գտնվող գյուղի բնակիչները փակել են իրենց գյուղի մոտ աշխատող հանքի մուտքը՝ պահանջելով համապատասխան փոխհատուցում գյուղում տների փլուզման համար: Արևմտյան Վրաստանում գտնվող Շուքրութի գյուղի բնակիչները չորեքշաբթի վրան են տեղադրել հանքի մուտքի մոտ՝ ի նշան Georgian Manganese հանքարդյունաբերական ընկերության դեմ բողոքի։ Շուքրութիում և շրջակայքում գտնվող հողերը սկսեցին փլուզվել 2019-ին, իսկ Georgian Manganese-ը (վրացական մանգան) սկզբում հերքում էր իր կապը գյուղի մոտ գտնվող հանքերի հետ: Շուքրութիի բնակիչների բողոքի ցույցերը գագաթնակետին հասան 2021-ին 30-օրյա հացադուլով, որի ընթացքում մի քանի բնակիչ կարեցին իրենց շուրթերը՝ պահանջելով փոխհատուցում իրենց տներին հասցված վնասի համար։ […] Ադրբեջանի դեմ գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի․ հայտարարություն Քաղաքականություն – CIVILNET Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանները և իրավապաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին ՀՀ իշխանությունների ասածները հարուցում են խիստ մտահոգություններ։ Ըստ նրանց՝ այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «1. Իշխանության բարձրագույն մակարդակում արվող այդ հայտարարությունները բացարձակապես անթույլատրելի են: 2. Ադրբեջանի դեմ գանգատներն ունեն Հայաստանի ու Արցախի հայերի, առհասարակ հայ ժողովրդի իրավունքների խախտումների համար միջազգային պատասխանատվություն ապահովելու ռազմավարական նպատակ: Դրանք անփոխարինելի միջոցներ են մեր հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության համար: 3. […]