Քաղաքականություն – CIVILNET
-
«Հայկական ֆուտբոլում ապագա չեմ տեսնում, քանի Մելիքբեկյանն է կառավարում»
Քաղաքականություն – CIVILNET Հայկական ֆուտբոլի հիմնական խնդիրը ոլորտի կառավարումն է․ նշում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը: Նա մեղադրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը ոլորտի սխալ կառավարման համար՝ տարակուսանք հայտնելով նաև ծախսվող գումարների արդյունավետության առնչությամբ: Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ քանի Արմեն Մելիքբեկյանն է ղեկավարում ՀՖՖ-ն, ինքը հայկական ֆուտբոլում ապագա չի տեսնում:
-
Ինչ է պետք իմանալ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մասին
Քաղաքականություն – CIVILNET Կառավարությունը մարտի 28-ին որոշեց երկարաձգել Արցախից բռնի տեղահանվածների՝ «40+10 հազար» աջակցության ծրագիրը։ Բացի այդ, վերջնական տեսքի է բերվում բնակարանային աջակցության ծրագիրը։ ՍիվիլՆեթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Ստորև հակիրճ ներկայացվում են աջակցության ծրագրերը։ Բնակարանային աջակցության ծրագիր «40+10 հազար» աջակցության ծրագիր Մանրամասները՝ հարցազրույցում Գևորգ Թոսունյան
-
Արցախցիների բնակարանային հավաստագրի արժեքը լինելու է 3-5 մլն դրամ՝ ըստ
Քաղաքականություն – CIVILNET Մեկուկես ամսվա ընթացքում նախատեսվում է, որ կառավարությունը կընդունի Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային աջակցության ծրագիրը. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա մանրամասներ հայտնեց 40+10 հազար գումարների, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերի ու կառավարության քաղաքականության մասին։
-
Ինչ են անում երեխաներն ու ուսուցիչները շրջված դասարանում․ «Կրթության տապան»
Քաղաքականություն – CIVILNET Շրջված դասը կամ շրջված դասարանը, եթե խոսք է գնում շարունակական ընթացքի մասին, նոր բան չէ՝ դարեր ի վեր ուսուցիչները դրդել են աշակերտներին ինքնուրույն պրպտել և սովորել։ Երբ երեխաները հիվանդության պատճառով մնում են տանը, սովորում են առանց ուսուցչի։ Շրջված դասը դրան ավելացնում է խմբային աշխատանք, շփում և քննարկում, որպեսզի գիտելիքը ամրապնդվի, կիսվի և դառնա ավելի գործնական։ Այս հաղորդումը նրանց համար է, ովքեր ցանկանում են անցնել այդ ձևաչափին՝ դպրոցում, համալսարանում կամ աշխատանքի վայրում, քանի որ այդ մոտեցումը կիրառելի է կրթական ցանկացած ձեւաչափում։
-
Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին
Քաղաքականություն – CIVILNET Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մետաղական հանքարդյունաբերողների կողմից վճարած ռոյալթիների մասհանում ազդակիր համայնքներին, սկսում է գործել։ Կառավարությունը մարտի 28-ի նիստում հաստատեց ընդհանուր հավաքագրված ռոյալթիների 2 տոկոսի մասհանումը ազդակիր բնակավայրերին ու դրանց բաշխումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ ռոյալթիի մասհանումը վերաբերում է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 6 համայնքներին, որոնք ներառում են 33 ազդակիր բնակավայր։ Համայնքներին հատկացվեց 1 միլիարդ 52 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հատկացումները կատարվել են՝ 2021-ին վճարած ռոյալթիների համար. այդ տարի հավաքագրված ռոյալթին գերազանցել էր 52 միլիարդ դրամը։ Այսօրվա որոշմամբ՝ Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարանը՝ 190 միլիոն […]
-
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
Քաղաքականություն – CIVILNET Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում։ Հայաստանի հումանիտար օգնությունը կկազմի մոտ 75,4 մլն դրամ։ Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ Ըստ կառավարության՝ սոցիալական ծանր դրության մեջ են հայտնվել 1,5 միլիոն մարդ։
-
«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», պնդում է Բաքուն
Քաղաքականություն – CIVILNET «Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում», մարտի 28-ին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը։ «Ֆրանսիան երեսուն տարի մեր տարածքները բռնազավթած Հայաստանին սպառազինություն մատակարարելով և ռազմական աջակցություն ցուցաբերելով՝ ռևանշիստական տրամադրություններ է արթնացնում [Հայաստանում], նրան նոր պատերազմի է դրդում և նորից ձգտում է Հարավային Կովկասը պատերազմական թատերաբեմի վերածել», – ասել է Նաղիևը։ Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը անհանգստացնում է մի շարք արևմտյան երկրների, որոնց նպատակները մեր տարածաշրջանում ոչ այնքան խաղաղության ու կայունության ապահովումն են, որքան երկու երկրների [Հայաստան-Ադրբեջան] սահմանին «դիտորդական առաքելության» անվան տակ գործունեության ծավալումը»։ Ադրբեջանցի պաշտոնյան այդ […]
-
ՀՀ վերնախավում առկա տրամադրությունները մտահոգիչ են, նշում է ՀԱՊԿ քարտուղարը
Քաղաքականություն – CIVILNET ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել անդամակցությունը դադարեցնելու մասին։ Այդ մասին մարտի 28-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, բայց Կազմակերպությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունվող որոշումների մասին։ «Մենք վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Չեմ թաքցնի, որ ՀՀ վերնախավում որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են։ Բայց հույս ունենք՝ ՀՀ իշխանությունը կդրսևորի քաղաքական սթափություն կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների հետ կապված։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի […]