Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները․ Քոչարյան Ապրիլ 23, 2021 Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքի էջում հրապարակվել է աջակիցների հետ ապրիլի 21-ին… 09 Ապրիլ Ռազմագերիներ, ընտրություններ, պատվաստանյութեր և այլ հարցեր․ զրույց Արսեն Թորոսյանի հետ 08 Ապրիլ Փաշինյանն ու Քոչարյանն ընտրապայքարը սկսում են Մոսկվայից. Հակոբ Բադալյան 06 Ապրիլ ՀՅԴ-ն դեռևս որոշում չունի, թե ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու․ Սաղաթելյան 05 Ապրիլ Ընտրություններին կմասնակցեմ դաշինքով, հավանաբար, 2 կուսակցություն կլինի․ Քոչարյան Դժվար է պայքարել մի իշխանության դեմ, որն ընդդիմության դերից դուրս չի եկել. Իշխան Սաղաթելյան Ապրիլ 01, 2021 ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման»… Սուրենավան․ ում են վստահում մարդիկ արտահերթ ընտրություններից առաջ Ապրիլ 01, 2021 ՍիվիլՆեթն այցելել է Արարատի մարզի Սուրենավան համայնք։ Սուրենավանցիները… «Ռեյտինգայինից» հրաժարվելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Ապրիլ 01, 2021 Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի… 30 Մարտ Հաշմանդամություն ունեցողների համար ընտրությունները մատչելի չեն 29 Մարտ Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մտադրությունը 26 Մարտ «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է բաց համամասնականով գնալ ընտրությունների 26 Մարտ Ընտրակարգի փոփոխությունը խնդիրներ չի առաջացնի քաղաքական միավորների համար. «Իմ քայլը» Երեք տարի անց․ ի՞նչ դասեր ենք քաղել հեղափոխությունից Բարի գալուստ։ Այսօր հետադարձ հայացք կնետենք անցած երեք տարվա վրա։ 2018-ի ապրիլի 23-ին այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը… ԼՐԱՀՈՍ Երեք տարի անց․ ի՞նչ Ապրիլ 23, 2021 Բարի գալուստ։ Այսօր հետադարձ հայացք կնետենք անցած երեք տարվա վրա։ 2018-ի ապրիլի 23-ին այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և դա դիտվեց որպես նոր դարաշրջանի, հետհեղափոխական ժամանակաշրջանի սկիզբ։ Վերջին երեք տարիները մեր ազգի պատմության ամենաբարդ, ողբերգական ու հերոսական տարիներից էին։ Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը համաժողովրդական շարժման արդյունքում առանց արյունահեղության որոշում կայացրեց հեռանալ, և դա պետք է արժանվույն գնահատել։ Հետհեղափոխական շրջանի ձեռքբերումները Վերջին տարիներին պետք է սառնասրտորեն և անաչառ նայել՝ տեսնելու դրականը, բացասականը ու աղետալին։ Ըստ իս՝ հեղափոխության ամենամեծ արդյունքը օլիգարխների գերակայության վերջն էր։ Թուլացել են մենաշնորհները, բիզնեսով զբաղվելու ավելի մեծ հնարավորություններ կան, գործարար միջավայրը շատ ավելի բաց է, […] Արցախի վերահսկողությունից դուրս տարածքներից Ապրիլ 23, 2021 Արցախում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ևս 5 աճյուն է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին»,- ասվում է հաղորդագրությունում։ Ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551: Հայոց ցեղասպանությունը դատապարտող մտավորականները Ապրիլ 23, 2021 Չնայած հավանականությանը, որ Վաշինգտոնը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը Թուրքիայում լիովին անտեսվում է. ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է «Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը: Նա ընդգծում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Թուրքիայում մեծացել են հայ բնակչության հանդեպ ճնշումները և անգամ այն մտավորականները, որոնք դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը, պատերազմի ժամանակ լուռ էին: Ռոբեր Քոփթաշի դիտարկմամբ՝ Պոլսի Հայոց պատրիարքությունը, կորցնելով ազգային գիծը, գործում է Թուրքիայի պետական քաղաքականության շրջանակներում: Ռուսաստանը հետ է քաշում Ապրիլ 23, 2021 Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է մշտական տեղակայման վայրեր վերադարձնել ռուսական զորքերը, որոնք մասնակցում էին Հարավային ռազմական շրջանում անցկացվող զորավարժություններին: Կիևն ու արևմտյան երկրները Ռուսաստանին կոչ էին անում հետ քաշել զորքերը՝ հայտարարելով սրացման վտանգի մասին։ Շոյգուն որոշել է ավարտել ստուգիչ միջոցառումները Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում․ «Կարծում եմ, որ չհայտարարված ստուգման նպատակներն ամբողջությամբ կատարված են»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիրր Զելենսկին, արձագանքելով զորքերի հետքաշմանը, ասել է, որ զորքերի թվաքանակի կրճատումը նվազեցնում է լարվածությունը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել էր, որ ուկրաինական սահմանների երկայնքով կուտակված է 110 հազար ռուս զինծառայող։ Լիա Ավագյան Ռուսաստանն ունի ամենաուժեղ բանակներից Ապրիլ 23, 2021 Հայկական կողմը հույս ունի, որ Ռուսաստանի օգնությամբ կկարողանա հզոր բանակ կառուցել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Վերջին տասներկու տարիների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի բարեփոխումներն ամենահաջողվածներից են։ Բանակի արդիականացումն ու օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունները օգնել են Ռուսաստանին շարունակել ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հզոր հայկական բանակ»,- ասել է Գրիգորյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Հայաստանը ժամանակակից սպառազինություն կգնի և ումից․ «Սպառազինությունների հետ կապված նշեմ, որ մենք ավելի լավ զենք ենք գնելու, և […] Մեր պարտության պատճառներից է Ապրիլ 23, 2021 ՍիվիլՆեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը զրուցել է Հայ Հեղափոխական Դաշնակցության՝ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ՝ արցախյան երկրորդ պատերազմում պարտության պատճառների, ստեղծված կացությունից դուրս գալու ուղիների և հետագա անելիքների մասին: – Սեպտեմբերի 27-ից և նոյեմբերի 9-ից հետո ժամանակ է անցել: Փորձենք վերլուծել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Որո՞նք են մեր պարտության խորքային պատճառները: – Նախ, չեմ կարծում, թե ժամանակագրական առումով բավարար է ամբողջական վերլուծություններ անել և ըստ այդմ՝ նաև համապատասխան եզրահանգման գալ: Բայց մենք վերջին չորս ամիսների ընթացքում տեսանք, թե ինչ գնահատականներ և ինչ ծավալի վերլուծություններ կատարվեցին: Օտարերկրյա մամուլում հրապարակված վերլուծականները նաև մեզ […] Աշխատանքի և սոցիալական հարցերի Ապրիլ 23, 2021 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դադարեցնում է պաշտոնավարումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ինքը՝ Մեսրոպ Առաքելյանը։ «Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։ Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։ Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների […] Կրակոցներ՝ Արցախի բնակավայրերի ուղղությամբ․ Ապրիլ 23, 2021 Ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Ստեփանակերտի Վաղարշ Վաղարշյան փողոցի առանձնատներից մեկի ուղղությամբ կրակոց է արձակել: Հայրը՝ Խաչատուր Մունչյանը, երկու անչափահաս որդիների հետ տանն էր այդ ժամին: «Ուժգին քամի էր այդ օրը Ստեփանակերտում, նույնիսկ կրակոցի ձայնը չի լսվել»,- ասում է Խաչատուրը: Նա պատմում է, որ տանն ընդամենը մեկ՝ 7,62 մմ տրամաչափի գնդակ է հայտնաբերել: Մունչյանները տեղահանված ընտանիք են Շուշիից: «Կրակոցի հետևանքով վնասվել է տան թիթեղապատ տանիքը, հատակը և առաստաղը»,- ապրիլի 22-ին հաղորդել է Արցախի ոստիկանությունը: Վերջին օրերին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մասին ապրիլի 22-ին հաղորդագրություն էր տարածել նաև Արցախի Պաշտպանության բանակը (ՊԲ). «Նշված խախտումների առանձնահատկությունը […] Կարդալ ավելին