Արցախն այս շաբաթ – CIVILNET Ընտրություններ, կարմիր գծեր և թախիծ․ Արցախն այս շաբաթ Արցախում ավարտվեց նախագահի ընտրութունը․ Ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին։ Ընդդիմությունը… «Արցախն այս շաբաթ» «Արցախն այս շաբաթ» հաղորդումն ամփոփում է շաբաթվա ընթացքում Արցախում տեղի ունեցած առավել կարևոր և հետաքրքիր զարգացումները։ Նախահրաբխային վիճակ՝ Արցախի ներքաղական կյանքում Սեպտեմբեր 08, 2023 Պաշարված Արցախում սեպտեմբերի 9-ին սպասվում են նախագահական ընտրություններ.… Պայքար հանուն հացի և իշխանության․ Արցախն այս շաբաթ Սեպտեմբեր 02, 2023 Նահա՞նջ, թե՞ պարտություն․ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց։ … Աղդամի ճանապա՞րհ, թե՞ մահվան ճանապարհ․ Արցախն այս շաբաթ Օգոստոս 26, 2023 Ռուբեն Վարդանյան - Արայիկ Հարությունյան առճակատման նոր դրսևորումներ… (Ան)վտանգության խորհուրդն ու հուսախաբության շաբաթն Արցախում Օգոստոս 19, 2023 Սովամահության դեպք Արցախում։ Երեխայի վիժելու դեպք Հաթերքում։ … Ի՞նչ են խոսում Աբու Դաբիի հանդիպման մասին Ադրբեջանում Ադրբեջանում ամփոփում են Աբու-Դաբիում կայացած հանդիպումը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան՝ առաջին անգամ Բաքվում․… ԼՐԱՀՈՍ Ֆիտոսանիտարական հավաստագիր կտրվի միայն առանց խնդիր ջերմոցներին․ ՍԱՏՄ ղեկավար Արցախն այս շաբաթ – CIVILNET Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ Ռոսսելխոզնադզորի հետ ամենօրյա ռեժիմով բանակցություններ են ընթանում ծաղիկների արտահանման հարցով։ Լրագրողների հետ հանդիպմանը նա ներկայացրել է պայմանավորվածությունների և վերահսկողության գործընթացը՝ շեշտելով Հայաստանի կողմից ստանձնած պատասխանատվությունը։ Նրա խոսքով, Հայաստանի բոլոր մարզային կենտրոնների բուսասանիտարներն արագացված տեմպերով մտնելու են տեղական ջերմոցներ՝ աուդիտ անցկացնելու նպատակով։ Նրանք տեղում կգնահատեն իրավիճակը, և այն տնտեսություններին, որտեղ կբացահայտվեն ֆիտոսանիտարական խախտումներ, հավաստագիր չի տրամադրվի։ «Որտեղ որ կլինեն հստակ խնդիրներ, իրենց ֆիտոսանիտարական հավաստագիր չի տրվի։ Որոնց մոտ որ չեն հայտնաբերվի հիվանդություններ, կլինեն նորմալ, մենք ամենօրվա ռեժիմով իրենց նամակ ենք գրելու, խնդրենք, որ հաստատեն», – […] Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արգիշտի Մեխակյանը Արցախն այս շաբաթ – CIVILNET Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արգիշտի Մեխակյանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը պաշտոնաթողության մասին հայտնել էր մայիսի 21-ին: Վաղարշապատ համայնքում նախատեսվում է ավագանու ընտրություններ անցկացնել 2025-ի նոյեմբերի 16-ին: 2020-ի պատերազմ, «Դ-20» դիվիզիոնի պատմությունը. Մաս 1 Արցախն այս շաբաթ – CIVILNET Հայկ Ղազարյան «2020 թվականի հոկտեմբերի 12-ին ժամը 17:00-ի սահմաններում հրետանու պետը նկատել է դիմացի բլուրից դեպի ձորն իջնող խմբավորում և այդ մասին տեղեկացրել է մեզ: Ես ևս դուրս եմ եկել դիտակետից և նայել դիմացի բլուրը և նկատել դեպի ցած իջնող խմբավորում՝ մի քանի տասնյակ անձ, թիվ չեմ կարող նշել». սա «Դ-20» հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի զինվոր Ալեքսան Մկրտչյանի ցուցմունքից է։ 2025-ի հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի՝ 5,5 տարվա ազատազրկման վճիռը։ Նա մեղավոր է ճանաչվել ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի համար, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել […] Կոնգրեսում քննարկվում էին մեխանիզմներ՝ Բաքվին մղելու կառուցողական բանակցությունների. հարցազրույց Արցախն այս շաբաթ – CIVILNET Արշալույս Մղդեսյան Գերմանական Մարշալ հիմնադրամի (GMF) Վարշավայի գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Բեդնարչիկը (Philip Bednarczyk) ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում խոսում է անդրատլանտյան անվտանգության ապագայի, ԱՄՆ-ի ներգրավվածության և հայ-ադրբեջանական բանակցություններում ԱՄՆ-ի միջնորդական հնարավորության մասին։ Մինչև Գերմանական Մարշալ հիմնադրամին միանալը Բեդնարչիկը խորհրդատվություն է տրամադրել ԱՄՆ Կոնգրեսում՝ Եվրոպայի հարցերով, աշխատել է նաև ԵՄ-ում և Մոսկվայում՝ ամերիկյան ՀԿ-ում։ Զրույցը տեղի է ունեցել Վարշավայում հուլիսի 10-ին։ ԱՆԴՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ – Պարոն Բեդնարչիկ, ձեր կարծիքով ինչպե՞ս է փոխվում անդրատլանտյան անվտանգության ճարտարապետությունն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ և հայտարարեց, որ Վաշինգտոնը այլևս Եվրոպայի անվտանգության երաշխավորը չէ։ – Իմ կարծիքով, […] Սամվել Կարապետյանից սպասում են «Իվանիշվիլիի սցենար». Արթուր Աթանեսյան Արցախն այս շաբաթ – CIVILNET Իշխանությունը Սամվել Կարապետյանից սպասում է «Իվանիշվիլիի սցենարի» կրկնություն և հնարավոր է՝ պատրաստվում է այն կանխել. ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։ Նրա խոսքով՝ թեև Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին, նրա կերպարն ու քաղաքական վարկանիշը շարունակում են մնալ անորոշ։ Աթանեսյանը կանխատեսում է, որ Կարապետյանը կփորձի ներկայանալ ավելի լայնամասշտաբ նախաձեռնություններով, որոնց հիմքում, հնարավոր է, լինի Մոսկվայի աջակցությունը։ Աթանեսյանի կարծիքով՝ Կարապետյանն ու Իվանիշվիլին ունեն նմանություններ՝ որպես ռուսաստանյան օլիգարխներ, որտեղ հարստությունն ու քաղաքական ազդեցությունը անբաժանելի են։ Օգոստոսի 1-ից կգործի տրանսպորտի վճարման 3 տարբերակ՝ 4-ի փոխարեն Արցախն այս շաբաթ – CIVILNET Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. Տրանսպորտային քարտ, Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից), Բջջային հավելված: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ օգոստոսի 1-ից թղթային տարբերակով QR կոդով ուղևորատոմսերն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից։ Հուլիսի 3-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներհամայնքային տրանսպորտից օգտվելու կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանող օրենսդրական փաթեթը։ Օրենքը սահմանում է տուգանքների երեք հիմնական չափ, դրանք են․ ԵՄ-ն դիտարկում է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի կասեցումը. Կալլաս Արցախն այս շաբաթ – CIVILNET ԵՄ-ն դիտարկում է Վրաստանի համար անայցագիր ռեժիմի կասեցումը. հայտնում է վրացական Առաջին ալիքը։ «Մենք տեսնում ենք Վրաստանում լուրջ հետընթաց և քննարկում ենք, թե էլ ինչ կարող ենք ձեռնարկել։ Բոլոր տարբերակները սեղանի վրա են, ներառյալ անայցագիր ռեժիմի կասեցումը», – հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ։ Նա հայտնել է, որ քննարկվում են մի շարք հնարավոր տարբերակներ, որոնք կարող են ազդել վրացական կառավարության հաշվարկների վրա։ «Մենք վերլուծում ենք բոլոր միջոցները՝ ներառյալ այն տարրերը, որոնք կարող են փոխել քաղաքական ուղղությունը Վրաստանում», – ասել է Կալլասը։ ԵՄ արտգործնախարարներն այսօր Բրյուսելում […] Կեղծ լուրերի բիզնես․ ինչպես են հազարավոր հետևորդներ ունեցող էջերը մոլորեցնում Արցախն այս շաբաթ – CIVILNET Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցցանցերում կրկին ակտիվացել են հայալեզու էջերը, որոնք տարածում են կեղծ, հնացած կամ մանիպուլյատիվ տեղեկություններ. դրանք օգտագործում են աղմկահարույց վերնագրեր ու լուսանկարներ՝ օգտատերերին գրավելու և նրանց տարատեսակ կասկածելի կայքեր ուղղորդելով: «Հայտնի բժիշկը ցնցեց համացանցը․ շոկային բացահայտում՝ պարզվում է Լևոնը…»,- վերջին շրջանում ակտիվորեն տարածվում են այս վերտառությամբ գրառումները, որոնք ուղեկցվում են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և հայտնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանի լուսանկարներով։ Ուշադրություն գրավելու նպատակով նման էջերը հրապարակում են նաև արհեստական բանականությամբ (AI) ստեղծված անիմացված տեսանյութ, որտեղ իբր զրույց է ընթանում Վահե Տեր-Մինասյանի ու Լևոն Քոչարյանի միջև։ Շրջանառվող կեղծ պատմություններ․ Լևոն Քոչարյանից մինչև Սամվել […]