Աշխարհ – CIVILNET Նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը։ Հովակիմյանը 2018-ից զբաղեցնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Մինչ այդ, 2014-2018 թթ․ նա եղել է կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։ 2007–2014 թթ. Հովակիմ Հովակիմյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական խորհրդատու: Կառավարությունն էլ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։ Հովակիմյանն ու Սաֆարյանը փոխարինելու են Սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին, որոնց պաշտոնավարման ժամկետը լրանում է։ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն […]